Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտնում է «Հեզբոլա»-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի սպանվելու մասին


Իսրայելի հարվածի հետևանքները, Բեյրութ, Լիբանան, 28-ը սեպտեմբերի, 2024թ.
Իսրայելի հարվածի հետևանքները, Բեյրութ, Լիբանան, 28-ը սեպտեմբերի, 2024թ.

Իսրայելը հայտնում է «Հեզբոլա» զինյալ խմբավորման ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի՝ Նաբիլ Կաուկի սպանվելու մասին։ Նա կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավարի տեղակալն է։

«Հեզբոլա»-ն և՛ զինված խմբավորում է, և՛ քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի շիաների մեծամասնությամբ շրջանների մեծ մասը:

Կիրակի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը շարունակել է հարվածներ հասցնել խմբավորման թիրախներին։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ խոցվել են «տասնյակ» թիրախներ, այդ թվում՝ հրթիռային կայաններ և զինամթերքի պահեստներ։

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհեր կան, նրանց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։

Առնվազն ութ հրթիռ էլ արձակվել է Լիբանանից։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունը միայն նրա զինված թևն է ներառել սև ցուցակում: Կուսակցությունը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։

XS
SM
MD
LG