Մատչելիության հղումներ

Իսրայելը հաստատում է՝ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին


Իսրայելը հաստատում է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին, բայց «ուժեղ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։

Time of Israel-ի փոխանցմամբ՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարության մեջ նշում է, որ նա հանդիպել է պաշտպանության նախարարի, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի և Մոսադի ղեկավարի հետ՝ «տեղեկացնելու համար, որ Իսրայելը հասել է «Առյուծի վերելք» գործողության բոլոր նպատակներին և շատ ավելին»։

«Իսրայելը վերացրել է կրկնակի անմիջական գոյության սպառնալիքը՝ թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ հրթիռների ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «ցուցաբերած աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացմանը մասնակցության համար»:

«Գործողության նպատակների իրականացման լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիովին համաձայնեցված՝ Իսրայելը համաձայնել է նախագահի երկկողմ հրադադարի առաջարկին», - ասվում է վարչապետի հայտարարությունում՝ հավելելով, որ Իսրայելը «ուժեղ կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ արված պնդումներին, նշել էր՝ «այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ «համաձայնություն» չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG