Իսրայելական զորքերը օդային և ցամաքային հարվածներ են ուղղել Գազա քաղաքի արվարձաններին՝ ավերելով տներ և ստիպելով ավելի շատ ընտանիքների լքել այդ տարածքները, հայտնում է Reuters-ը:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող տեղական առողջապահական մարմինների տվյալներով՝ իսրայելական կրակոցներն ու հարվածները միայն կիրակի օրը սպանել են առնվազն 30 մարդու, որոնց թվում 13-ը՝ կենտրոնական Գազայի հատվածում մարդասիրական օգնության կետից սնունդ ստանալու փորձ կատարելիս։
Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ գրասենյակն ուսումնասիրում է այս հաղորդումները։
Վերջին երեք շաբաթների ընթացքում Իսրայելի բանակը աստիճանաբար ուժգնացնում է գործողությունները Գազա քաղաքի շուրջ, որը «վտանգավոր մարտական գոտի» է հայտարարել: