ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածը կփոխանցի Միացյալ Նահանգներին ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ այդ ընթացքում Գազայի բնակչությունը կտեղափոխվի այլ վայրեր: Սա նշանակում է, նրա խոսքով, ԱՄՆ-ը ներկա չի լինի Գազայի հատվածում իրադարձություններին այս փուլում։
Թրամփը Truth սոցցանցում գրել է. - «Կռիվների ավարտից հետո Իսրայելը Գազայի հատվածը կհանձնի ԱՄՆ-ին»։ Մինչ այդ, Թրամփի խոսքերով, պաղեստինցիներն արդեն «կվերաբնակվեն տարածաշրջանի շատ ավելի ապահով և գեղեցիկ համայնքներ՝ նոր և ժամանակակից տներով»:
Գազայի հատվածի բնակչությանը վերաբնակեցնելու և այն շքեղ ու բարգավաճ տարածաշրջանի վերածելու մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հրամայել է ծրագիր պատրաստել, որը պաղեստինցիներին թույլ կտա ինքնակամ լքել Գազան: