Իսրայելը Գազայի հատվածի հյուսիսային ճանապարհ է բացել բնակիչների համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը խոստացել է մինչև հունվարի 31-ն ազատ արձակել իսրայելցի պատանդ Արբել Յահուդին և ևս երկուսին, որոնք գերեվարվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
Տարածված կադրերում երևում է, որ հազարավոր պաղեստինցիներ, հիմնականում ոտքով, շարժվում են դեպի հյուսիս՝ Գազայի հատված: Շենքերի զգալի մասը, հատկապես հատվածի հյուսիսում, ավերվել է, և մարդիկ փաստացիորեն վերադառնում են ավերակներ։ Ընդհանուր առմամբ, սպասվում է հատվածի մոտ 650 հազար բնակիչների վերադարձ դեպի հյուսիս։
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակներում Իսրայելը պետք է ազատ արձակի 50 պաղեստինցու մեկ պատանդառված զինվորականի դիմաց, մեկ քաղաքացիական պատանդի դիմաց էլ 30 պաղեստինցի բանտարկյալի։