Մատչելիության հղումներ

Իսրայելը Գազա ուղևորվող ևս մեկ նավատորմ է կանգնեցրել, ձերբակալել 145 ակտիվիստի


Իսրայելական ուժերը գրոհում են Գազա ուղևորվող հերթական նավը, 8-ը հոկտեմբերի, 2025թ.
Իսրայելական ուժերը գրոհում են Գազա ուղևորվող հերթական նավը, 8-ը հոկտեմբերի, 2025թ.

Իսրայելական ուժերը վաղ առավոտյան Միջերկրական ծովում Գազա ուղևորվող ևս մեկ նավատորմ են կանգեցրել ու ձերբակալել ակտիվիստներին։ Թել Ավիվը պնդում է՝ նավերի վրա գտնվող 145 ակտիվիստներն առողջ են, նրանց տեղափոխել են Իսրայել, որտեղից էլ կարտաքսեն։

Անցած շաբաթ նույն ճակատագրին արժանացավ մարդասիրական օգնություն տեղափոխող Global Sumud նավատորմը։

Իսրայելը լքած ակտիվիստներն ահազանգում են ուժայինների դաժան վերաբերմունքի մասին, պնդում, որ իրենց նվաստացրել են, բռնություն գործադրել։ Թել Ավիվն այս մեղադրանքները հերքում է:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG