Իսրայելը և Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորումը, որն Արևմուտքը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, այսօր շարունակում են պատանդների փոխանակման գործընթացը։
Հաղորդվում է, որ պաղեստինյան խմբավորումը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով իսրայելական կողմին է հանձնել երեք պատանդների, որոնք գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
Առաջիկա ժամերին ակնկալվում է, որ Իսրայելը բանտերից ազատ կարձակի 369 պաղեստինցու՝ այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների։
Իսրայելն ու «Համաս»-ը Գազայի հատվածում հրադադարի և պահվող անձանց փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել մեկ ամիս առաջ։ Գործարքի համաձայն՝ առաջին փուլում, որը 42 օր է սահմանվել, Իսրայելի դուրս կբերի իր զորքը Գազայից, ինչի դիմաց պաղեստինյան խմբավորումն ազատ կարձակի 33 իսրայելցի պատանդներին։ Պատանդառվածներից 8-ը ենթադրաբար մահացած են։