Մատչելիության հղումներ

Իսրայելը և ԱՄՆ-ն հետ են կանչել Գազայի հարցով իրենց բանակցային թիմերին


Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հինգշաբթի օրը հետ են կանչվել Գազայի զինադադարի հարցով բանակցություններից խորհրդակցությունների նպատակով: ԱՄՆ-ի դեսպան Սթիվ Ուիթկովն էլ մեղադրել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ին՝ անկեղծ չլինելու և բանակցություններում համագործակցության ձախողման մեջ։

«Այժմ մենք կդիտարկենք այլընտրանքային տարբերակներ՝ պատանդներին տուն վերադարձնելու և Գազայի ժողովրդի համար կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ», - գրել է նա սոցիալական ցանցում:

Արմատական «Համաս»-ն արձագանքել է՝ հայտնելով, որ զարմացած է Ուիտկոֆի հայտարարություններից և նշել, որ իր դիրքորոշումը դրականորեն ընդունվել է միջնորդների կողմից՝ ճանապարհ բացելով համապարփակ համաձայնության համար։

Գազայում վերջին շաբաթների ընթացքում տասնյակ մարդիկ են սովից մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG