Իսրայելցի զինվորականները դուրս են բերել իրենց զորքերը Գազայի Նեցարիմ միջանցքից, որը կիսում է անկլավը, կիրակի օրը հայտարարել Է «Համաս»-ը:
«Համաս»-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Իսրայելի անվտանգության ծառայությունների աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հաստատել է, որ իսրայելցի զինվորականները լքում են իրենց դիրքերը Գազայի կենտրոնական հատվածում:
Իսրայելն արդեն կրճատել է իր ներկայությունն այնտեղ:
Reuters գործակալության կադրերում երևում է, թե ինչպես է զինտեխնիկան շարժվում Իսրայելի սահմանի ուղղությամբ:
Հունվարի 15-ին Իսրայելի և արմատական «Համաս» խմբավորման միջև ձեռք բերվեց հրադադարի համաձայնագիր: