Իսրայելն այսօր բացել է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը։ Գազան արտաքին աշխարհին կապող միակ անցումը Իսրայելի վերահսկողության տակ էր հայտնվել 2024 թվականի մայիսին։
Անցակետի գործունեությունը, սակայն, վերսկսվել է Իսրայելի կողմից կոշտ սահմանափակումների պայմաններում։ Անցակետը կարող են հատել միայն սահմանափակ թվով պաղեստինցիներ՝ առանց ավտոմեքենաների և Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից համապարփակ ստուգման ենթարկվելուց հետո։
Իսրայելական կողմը նաև թույլատրել է, որ Գազայի հատվածում գտնվող ծանր վիրավոր պաղեստինցիների մի մասը շտապ օգնության մեքենաներով դուրս բերվի Եգիպտոս։