Մատչելիության հղումներ

Իսրայելի պաշտպանության բանակը ստուգում է «Համաս»-ի առաջնորդի սպանության մասին տեղեկությունը


 Յահյա Սինվարին, արխիվ
Յահյա Սինվարին, արխիվ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ստուգում է այսօր տարածված և դեռևս չհաստատված տեղեկությունը «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանության մասին։

Ըստ պնդումների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց ճանաչված խմբավորման առաջնորդը սպանվել է Գազայի հատվածում ռազմական «գործողությունների» ժամանակ:

Սինվարը համարվում է 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Նա իր չափահաս կյանքի կեսն անցկացրել է իսրայելական բանտերում, «Համաս»-ի ամենահզոր առաջնորդներից է, և թաքնվում էր Գազայում՝ դիմակայելով պատերազմի սկզբից ի վեր իրեն սպանելու Իսրայելի փորձերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG