Մատչելիության հղումներ

Իսրայելի կառավարությունն հավանություն է տվել «Համաս»-ի հետ համաձայնությանը


Իսրայելի կառավարությունն հավանություն է տվել ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնությանը:

Հանդիպումը տևել է յոթ ժամ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործարքին հավանություն է տվել 24 նախարար, դեմ՝ ութը։

Համաձայնագիրն ավելի վաղ հաստատվել էր Իսրայելի ռազմական կաբինետի կողմից:

Այժմ, ըստ պայմանավորվածության, «Համաս»-ը պետք է ազատ արձակի 33 պատանդին առաջին փուլում, որը կտևի 42 օր։ Սպասվում է, որ առաջին երեք պատանդները կազատվեն արդեն վաղը՝ հունվարի 19-ին։ Փոխարենը Իսրայելը խոստացել է ազատ արձակել հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների. յուրաքանչյուր քաղաքացիական պատանդի դիմաց՝ 30, և յուրաքանչյուր գերեվարված զինվորի դիմաց՝ 50։

Համաձայնագրի վերջնական տարբերակը Իսրայելի և «Համաս»-ի միջև ստորագրվել է Դոհայում, հինգշաբթի ուշ երեկոյան հաղորդել է իսրայելական կողմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG