Մատչելիության հղումներ

Իսրայելի կառավարություն. Պատանդներն ազատ կարձակվեն երկուշաբթի օրը


Իսրայել - Թել Ավիվի «Պատանդների հրապարակում» տոնում են ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, 9-ը հոկտեմբերի, 2025թ.
Իսրայել - Թել Ավիվի «Պատանդների հրապարակում» տոնում են ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, 9-ը հոկտեմբերի, 2025թ.

«Համաս»-ի կողմից պահվող պատանդների վերադարձը Գազայի շուրջ համաձայնության շրջանակում կսկսվի հոկտեմբերի 13-ն առավոտյան, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շոշ Բեդրոսյանը:

«Պատանդների ազատ արձակումը կսկսվի երկուշաբթի առավոտյան: Մենք սպասում ենք, որ բոլոր 20 կենդանի պատանդներին միաժամանակ են հանձնելու Կարմիր Խաչին: Նրանք «Համաս» ահաբեկչական կազմակերպության կողմից կտեղափոխվեն վեց կամ ութ ավտոմեքենաներով առանց որևէ հանդիսությունների», - ТАСС լրատվական գործակալության փոխացմամբ՝ ասել է Բեդրոսյանը:

Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Իսրայելը պատրաստ է անհապաղ ընդունել բոլոր պատանդներին»:

Ըստ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլի, որի շուրջ Իսրայելի և «Համաս»-ի համաձայնության եկան անցած շաբաթվա վերջին, իսրայելական բանակը հետ է քաշվում նախապես համաձայնեցված դիրքեր և այնտեղից վերահսկելու է Գազայի մոտ 53 տոկոսը: Դրանից հետո Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը 72 ժամում պետք է ազատ արձակի իսրայելցի 48 պատանդներին, որոնցից 20-ն են ողջ, Իսրայելն էլ պետք է ազատի պաղեստինցի 250 դատապարտյալի և 1700 կալանավորի: Ծրագրով նաև պետք է վերականգնվի մարդասիրական օգնության մատակարարումը գրեթե հողին հավասարեցված Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG