Մատչելիության հղումներ

Իսրայելի հարվածներից Գազայում զոհեր կան


Իսրայելն այսօր մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան իր ուժերի վրա հարձակումների, հայտարարել է Իսրայելի բանակը։

Գազայի բնակիչներն ու տեղական առողջապահական մարմինները հայտնել են, որ անկլավում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։

Իսրայելցի զինվորական պաշտոնյան հայտարարել է, որ Համասի թիրախների դեմ հետագա հարվածները կարող են իրականացվել՝ ի պատասխան կիրակի օրը իսրայելական զորքերի վրա առնվազն երեք հարձակումների։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ Ռաֆահի հարավային շրջանում օդային և հրետանային հարվածները թիրախավորել են զինյալներին, որոնք հակատանկային հրթիռ էին արձակել և կրակ բացել իրենց զինվորների վրա։

Իսրյայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է զինվորականներին արձագանքել Համասի կողմից հրադադարի խախտումներին։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրադադարի ցանկացած խախտում կամ փորձ կրակով կպատասխանվի:

Համասը հայտարարություն է տարածել, որում մանրամասն նկարագրել է Իսրայելի կողմից կատարված մի շարք խախտումների մասին, որոնց հետևանքով զոհվել է 46 մարդ և կանխվել է անհրաժեշտ պարագաների մատակարարումն անկլավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG