Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը հաստատել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի Ռաֆահ շրջանում

Լրացված

Իսրայելական լրատվամիջոցներն ու ականատեսները հայտնում են, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հարավային հատվածին, մինչդեռ Իսրայելի ռազմական պաշտոնյան մեղադրել է «Համաս»-ին հրադադարի խախտման և զորքերի վրա հարձակման համար։

Պաղեստինցի ականատեսները AFP-ին հայտնել են, որ մարտեր են սկսվել Ռաֆահ քաղաքի հարավային հատվածում, որը դեռևս Իսրայելի վերահսկողության տակ է: Այնուհետև հաջորդել են օդային հարվածները։

Ավելի ուշ Իսրայելի բանակը հաստատեց, որ որ ավիահարվածներ է հասցրել Գազայի Ռաֆահ շրջանում:

Իսրայելի ռազմական պաշտոնյան այսօր հայտարարել է, որ «Համասը» մի քանի հարձակումներ է իրականացրել Գազայի տարածքում գտնվող իսրայելական ուժերի դեմ։ «Միջադեպերը տեղի են ունեցել Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում... Սա հրադադարի կոպիտ խախտում է», - ասել է պաշտոնյան։

«Համաս»-ից հայտարարեցին, որ պաղեստինյան զինյալ խմբավորումը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարին, իսկ Իսրայելին մեղադրեցին հրադադարը «բազմիցս խախտելու մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG