Մատչելիության հղումներ

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին անցանկալի անձ է ճանաչել


Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին անցանկալի անձ է ճանաչել՝ արգելելով նրա մուտքը Իսրայել։

«Ցանկացած ոք, որը չի կարող միանշանակ դատապարտել Իրանի զազրելի հարձակումը Իսրայելի վրա, ինչպես արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ իսրայելական հողում ոտք դնելուն», - X-ի իր էջում գրել է նախարար Իսրայել Կացը։

Իրանի ավիահարվածներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույն հարթակի իր էջում դատապարտել էր Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը՝ Իրանի անունը չտալով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG