Մատչելիության հղումներ

Իսրայելական հարվածներից նախօրեին Լիբանանում ավելի քան 50 մարդ է զոհվել


Լիբանանն իսրայելական հարվածներից հետո, 13-ը հոկտեմբերի, 2024թ․
Լիբանանն իսրայելական հարվածներից հետո, 13-ը հոկտեմբերի, 2024թ․

Իսրայելական հարվածներից երեկ Լիբանանում 51 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարությունը։

Նշվում է նաև 174 վիրավորի մասին։

Լիբանանում ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ Իսրայելի գործողությունների մեկնարկից ի վեր արդեն ավելի քան 1000 քաղաքացու մահվան մասին է հաղորդվել։

Թել Ավիվը հայտարարել է, որ վերջին 24 ժամում «Հեզբոլա»-ի 200 թիրախ է խոցել։ «Հեզբոլա»-ն էլ այս գիշեր անօդաչուներով թիրախավորել է Իսրայելի մայրաքաղաքից 60 կիլոմետր հարավ՝ Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանը։ 4 զինվոր է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG