Իսրայելական բանակը խոստովանել է, որ իր զինվորները սխալ են թույլ տվել, մարտի 23-ին Գազայի հատվածում սպանել են շտապօգնության 15 աշխատակիցների, հաղորդում է BBC-ին։
Պաղեստինյան Կարմիր մահիկի շտապօգնության մեքենաների շարասյունը, ՄԱԿ-ի մեքենան և Գազայի հրշեջ մեքենան կրակի տակ էին հայտնվել Ռաֆահի մոտակայքում։
Իսրայելը հայտարարել էր, որ բանակը կրակ է բացել, քանի որ շարասյունը «կասկածելի» է թվացել, մեքենաները շարժվել են մթության մեջ՝ առանց լուսարձակների կամ թարթող լույսերի և տրանսպորտային միջոցների տեղաշարժը բանակի հետ նախապես համաձայնեցված չի եղել։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պնդել է, որ առնվազն վեց բուժաշխատողներ կապված են եղել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հետ, սակայն վկայող որևէ ապացույց դեռ չի ներկայացրել։
Ավելի վաղ New York Times-ը բջջային հեռախոսով արված տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են մեքենաները մոտենում ճանապարհին, և հանկարծ առանց զգուշացումների կրակոցներ են արձակվում։
Տեսանյութում երևում է, որ մեքենաները հստակ տարբերանշանով են, իսկ բուժաշխատողներն՝ անդրադարձնող համազգեստով:
Իսրայելի պաշտպանության բանակը «մանրակրկիտ հետաքննություն» է խոստացել։ Կարմիր մահիկն ու միջազգային այլ կազմակերպություններ անկախ հետաքննություն են պահանջել։