Մատչելիության հղումներ

Իսպանիայում անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել


Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիա շրջանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել։

Սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում են, թե ինչպես են շրջանի բնակիչները ջրհեղեղից փրկվելու համար մագլցում ծառերի վրա, հրշեջներն օգնում մարդկանց դուրս գալ ջրի տակ հայտնված մեքենաներից։

Վալենսիայի շրջանի ղեկավար Կառլոս Մեյսոնին հայտարարել է, որ դեռ անհնար է հասնել որոշ հեղեղված բնակավայրեր։

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ստորաբաժանումը։ Ամենատուժած շրջաններում դադարեցվել են դպրոցներն ու հիմնական ծառայությունները, չեղարկվել է Մադրիդի և Բարսելոնայի միջև երկաթուղային հաղորդակցությունը։

Վերջին անգամ Վալենսիայում խոշոր ջրհեղեղներ են տեղի ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին։ Աղետի հետևանքով զոհվել էր երեք մարդ։ Գիտնականները նշում են, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է տարածաշրջանում եղանակային էքստրեմալ իրադարձությունների աճի։

Օդերևութաբանների գնահատմամբ՝ Միջերկրական ծովում ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է ակտիվ գոլորշիացման, ինչը զգալի ազդեցություն ունի տեղումների ինտենսիվության վրա, փոխանցում է Reuters-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG