Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի պատրաստվում է մեկնել Ուկրաինա՝ նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակցելու համար։ Այս մասին Իսպանիայի վարչապետը գրել է X-ի իր էջում։
Սանչեսն օրերս Ֆրանսիայում մասնակցել էր Ուկրաինայի հարցով Եվրամիության առաջնորդների առաջին հանդիպմանը։
«Խոսել Ուկրաինայի խաղաղության մասին, նշանակում է խոսել եվրոպական անվտանգության մասին։ Ուկրաինայում խաղաղությունը և եվրոպական անվտանգությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են», - Փարիզում հայտարարել է Իսպանիայի վարչապետը։
Նա նաև վերահաստատել է Իսպանիայի աջակցությունն Ուկրաինային, քանի դեռ պատերազմը շարունակվում է։