Մատչելիության հղումներ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության համար


Իսպանիայի դատարանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին սեռական ոտնձգության համար մեղավոր է ճանաչել ու տուգանել ավելի քան 10,000 եվրոյով, այն բանի համար, որ «առանց թույլտվության համբուրել է կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջենի Հերմոսոյին»։

Ըստ դատարանի վճռի՝ 47-ամյա Ռուբիալեսին 1 տարով արգելվում է շփվել Հերմոսոյի հետ։

2023-ի օգոստոսի 20-ին, երբ Իսպանիան նվաճեց կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը համբուրել էր հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյին, ինչից հետո սկանդալ հասունացավ: Իսպանիայի հավաքականի անդամները հայտարարեցին, որ ազգային թիմում հանդես չեն գա, մինչև Ռուբիալեսը հրաժարական չտա։

Վերջինս, սակայն, մի քանի անգամ կրկնել էր, որ հրաժարական չի պատրաստվում տալ։ Միայն երեք շաբաթ անց Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ֆուտբոլիստին համբուրելու պատճառով հրաժարական տվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG