Մատչելիության հղումներ

Իսպանիան շարունակում է պայքարը ավերիչ անտառային հրդեհների դեմ, կա 2 զոհ


Իսպանիան շարունակում է պայքարը ավերիչ անտառային հրդեհների դեմ, որոնք երկու մարդու կյանք են խլել, ոչնչացրել հազարավոր հեկտարներով անտառներ ու թփուտներ։

Երկրի բնապահպանության նախարար Սառա Աագեսենի խոսքով՝ այս պահին մոլեգնում է 14 խոշոր ակտիվ հրդեհ, և ըստ նախնական գնահատականների՝ դրանցից մի քանիսը կարող էին դիտավորյալ բռնկված լինեն։

RTVE հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մի քանի շրջաններում մոտ 6000 մարդ է տարհանվել։ Իրավիճակը ծանր է հատկապես հյուսիսարևմտյան Օուրենսե, Սամորա և Լեոն նահանգներում։ Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից յոթը տուժել են։

Անտառային հրդեհներ են տարածվում նաև հարևան Պորտուգալիայում, որտեղ կրակը տեղայնացնելու համար աշխատում է ավելի քան 1500 հրշեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG