Մատչելիության հղումներ

Իրկուտսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել դեռահասների սպանությունից հետո


Իրկուտսկի մարզի Բայկալսկ քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել դեռահասների սպանությունից հետո։ Ծննդյան տարեդարձի ժամանակ 17-ամյա մի պատանի դանակով հարձակվել է երեկույթի մասնակիցների վրա։ Չորս մարդ մահացել է, ևս չորսը տեղափոխվել՝ հիվանդանոց։ Հարձակվողը ևս մահացել է։

Պետական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իրավապահներին, գրում է, որ հարձակման նախօրեին 17-ամյա պատանին «մերժում է ստացել մի աղջկանից»։

Չորս դեռահաս տեղում մահացել է, ևս չորսը՝ տեղափոխվել հիվանդանոց։

Հարձակումից հետո պատանին բացել է գազը և հրկիզել տունը, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Նա նույնպես մահացել է։

Իրկուտսկի մարզի իշխանությունները ստեղծել են օպերատիվ շտաբ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը գործը վերցրել է իր անձնական հսկողության տակ։ Քրեական գործ է հարուցվել սպանության և երկու կամ ավելի անձի սպանության փորձի հոդվածներով։ Քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ հարուցվել է քրեական գործ անչափահասների կողմից ալկոհոլ գնելու փաստով։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG