Մատչելիության հղումներ

«Իրենք հերքում են, պիտի սպասեմ փաստաբանիս որոշմանը». Տիգրան Ուլուբաբյանը՝ առերեսումից հետո


«Իրանք հերքում են, որ տենց բան է եղել, հիմա ես էլ սպասում եմ, տեսնեմ փաստաբանն ինչ է ասում», - Քննչական կոմիտեում կառերեսվի Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկան Գոռ Խարաթյանի հետ առերեսումից հետո ասաց ոստիկանական բռնության մասին ահազանգած արցախցի Տիգրան Ուլուբաբյանը:

Փաստաբան Ռոման Երիցյանն էլ ընդգծեց` Քննչական կոմիտեն բաց է թողել խոշտանգման դեպքը բացահայտելու հնարավորությունը: Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կան տեսախցիկներ, բայց դրանց արձանագրածը չի պահպանվում, քանի որ աշխատում են օնլայն ռեժիմով: Ինչ պիտի արվեր, չի արվել, օրինակ, ապացույցները պահպանելը: Փաստաբանը նաև նշեց, որ Վանաձորում արցախցու տան վրա ավազակային հարձակում գործածներն արդեն հայտնի են, և որ Տիգրան Ուլուբաբյանը նրանց հետ կապ չունի:

Իսկ այն մարդը, ում, ցույց տալով, Տիգրան Ուլուբաբյանը նշել էր, թե իրեն հայհոյողներից մեկն է, պարզվել է, որ Լոռու մարզի վարչության պետի վարորդն է:

Արցախցի երիտասարդը մեղադրում է ոստիկանության աշխատողներին իրեն խոշտանգելու համար: Պնդում է, որ իր բարեկամի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցվել է քրեական վարույթ՝ խոշտանգման հոդվածով:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG