Մատչելիության հղումներ

Իրավիճակը սահմանին հանգիստ է․ ԵՄ առաքելությունը պարեկային խմբեր է ուղարկել սահմանի տարբեր հատվածներ


Եմ առաքելությունը պարեկություն է իրականացնում Վայոց ձորի հատվածում, 2024թ․
Եմ առաքելությունը պարեկություն է իրականացնում Վայոց ձորի հատվածում, 2024թ․

Հրադադարը խախտելու Բաքվի երեկվա մեղադրանքների ֆոնին՝ ԵՄ առաքելությունը հայտարարում է՝ իրավիճակը սահմանին մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում։

Հայաստանում ԵՄ առաքելությունը տեղեկացրել է, որ մարտի 16-17-ը պարեկային խմբեր են ուղարկվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներ։


Երեկ Բաքուն երկու նույնաբովանդակ հայտարարություններով Հայաստանին մեղադրեց ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց Բաքվի երկու հաղորդումներն էլ։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ հրադադարի խախտումներն արձանագրվել էին Գորիսի շրջանի Խոզնավար և Տեղ գյուղերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG