Շաբաթ օրը Հնդկական օվկիանոսում մեկնարկել են Իրանի ծովային զորավարժությունները Ռուսաստանի և Օմանի մասնակցությամբ։
«IMEX 2024» անվանումով զորավարժությունների նպատակն է տարածաշրջանում ամրապնդել հավաքական անվտանգությունը, ընդլայնել բազմակողմ համագործակցությունը, խաղաղություն ապահովելու հնարավորությունները և ծովային առևտրային ուղիների անվտանգությոնը, հաղորդում է իրանական Press TV-ն։
Զորավարժություններն անցկացվում են Մերձավորարևելյան լարվածության ֆոնին։
Անցած մարտին Իրանը Օմանի նեղուցում համատեղ զորավարժություններ էր անցկացրել Ռուսաստանի և Չինաստանի հետ։