Մատչելիության հղումներ

Իրանը ուղերձ է փոխանցել ԱՄՆ-ին և Իսրայելին. Wall Street Journal


Ամերիկյան Wall Street Journal պարբերականի տեղեկություններով` Իրանի իշխանությունները արաբական երկրները ներկայացնող միջնորդների օգնությամբ ամերիկյան իշխանություններին են փոխանցել, որ պատրաստ են վերադառնալ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, եթե Վաշինգտոնը չներգրավվի ռազմական գործողություններում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը ուղերձ է փոխանցել նաև Իսրայելի կառավարությանը՝ նշելով, որ «բռնությունների ծավալի սահմանափակումը բխում է երկու կողմերի շահերից»։

Իրանն ու Իսրայելը չորրորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։ Անցած գիշեր Թեհրանը թիրախավորել է Իսրայելի կենտրոնական հատվածը, հաղորդվում է զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։

Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ կիրակի օրը մոտ 20 թիրախի են հարվածել, այդ թվում՝ «Քուդս» ուժերի՝ Թեհրանում գտնվող հրամանատարական կենտրոններին: Նաև սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ հետախուզության պետին։ Նա նշել է, որ այս պահին արդեն ոչնչացրել են Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռների ավելի քան մեկ երրորդը:

Սա Իրանի և Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG