Իրանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Քրեյգ և Լինդսի Ֆորմաններին լրտեսության մեղադրանք է ներկայացրել։ Երկրի դատական իշխանության ներկայացուցիչը պնդել է, թե զույգը Իրան է մտել «զբոսաշրջիկների քողի տակ» և «հետախուզության համար տվյալներ է հավաքել երկրի մասին»:
Զույգը ձերբակալվել է։
Ըստ նրանց սոցիալական էջերում արված հրապարակումների՝ մոտոցիկլետով շրջագայել են աշխարհով մեկ և անցած տարեվերջին Հայաստանի տարածքով մտել են Իրան։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել զույգին ներկայացված մեղադրանքը: Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց։