Իրանն առաջիկայում ևս կշարունակի բանակցությունները ՄԱԿ-ի միջուկային դիտորդական կազմակերպության՝ ԱԷՄԳ-ի հետ, երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմաիլ Բաղեին:
Նա հավելել է, որ կողմերը հավանաբար առաջիկա օրերին կհանդիպեն բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու համար:
Հուլիսից Իրանում ուժի մեջ է մտել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ օրենքը: