Մատչելիության հղումներ

Իրանը և Կատարը վերսկսում են ծովային առևտուրը

Մոտ հինգ ամսվա դադարից հետո Իրանի և Կատարի միջև ծովային առևտուրը վերսկսվել է, այսօր պետական լրատվամիջոցներին հայտնել է Դոհայում Իրանի դեսպանատան առևտրային ներկայացուցիչը:

Աբբաս Աբդոլխանին նշել է, որ Իրանի Դայեր նավահանգստի և Կատարի Ալ Ռուվեյս նավահանգստի միջև բեռնափոխադրումները վերսկսվել են՝ Դոհայում Իրանի դեսպանատան և Կատարի իշխանությունների միջև իրականացված համակարգված աշխատանքի արդյունքում։

XS
SM
MD
LG