Իրանում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում աննախադեպ երաշտ է․ ռեկորդային ցածր տեղումների պատճառով ջրամբարները գրեթե դատարկ են, իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին ջրի պաշարներ կուտակել։
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը կարող է տարհանվել, եթե մոտ ապագայում անձրևներ չլինեն։
Երեկ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ հյուսիսարևելյան Մաշհադը սնուցող ամբարտակներում երեք տոկոսից էլ քիչ ջուր է մնացել։ Մայրաքաղաքում ևս խմելու ջուր մատակարարող հինգ խոշոր ջրամբարներից մեկը դատարկ է, մյուսը՝ հզորության ութ տոկոսից պակաս, ասում են պաշտոնյաները։
Այս հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացրել երկրում։ Ռեֆորմիստական «Էթեմադ» թերթը պնդել է, թե ճգնաժամը սկսվել է «կարևոր հաստատություններում անորակ կառավարիչների նշանակման պատճառով»։