Իրանի հարավ-արևմուտքում՝ «Մարուն» նավթաքիմիական գործարանի թափոնների պահեստում, հրդեհ է բռնկվել, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
«Մարուն» նավթաքիմիական գործարանը, որը գտնվում է Բանդար Մահշարայում, ունի տարեկան 1,1 միլիոն մետր տոննա պոլիէթիլենի արտադրական հզորություն: