Ապրիլին պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցներն՝ առանց հավելյալ մանրամասների։
Սա կլինի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի առաջին այցը Ադրբեջան։
Հաղորդվում է, որ սպասվող այցին ընդառաջ Բաքու է ժամանել Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, Ալիևն իրանցի պաշտոնյայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։