Մատչելիության հղումներ

Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Փեզեշքիանը առաջ է անցնում Ջալիլից


Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին, որ բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկյանը ունի աճող առավելություն մյուս երեք թեկնածուների նկատմամբ:

Հունիսի 29-ի ուշ առավոտյան հրապարակված ընտրական հանձնաժողովի արդյունքները ցույց են տվել, որ Փեզեշկիանը հավաքել է ձայների 43,5 տոկոսը՝ առաջ անցնելով միջուկային հարցերով նախկին բանակցող Սաիդ Ջալիլից, ով հավաքել է 37,7 տոկոս:

Խորհրդարանի պահպանողական նախկին նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զիջում է 14 տոկոսով: Չորրորդ հավանության արժանացած թեկնածուն՝ արդարադատության և ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադին ետ է մնում՝ տոկոսային կետից պակաս ձայներով:

Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չապահովի մեծամասնություն, ապա հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլ՝ ձայներ հավաքած առաջին երկու մասնակիցների միջև:

Բոլոր չորս թեկնածուները ստուգվել և հաստատվել են Պահապանների խորհրդի կողմից, որի անդամներն ուղղակիորեն և անուղղակիորեն նշանակվում են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից:

Իրանի նախագահական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում երեք ընտրատեղամաս է բացվել. մեկը՝ դեսպանությունում, մյուսը Կապույտ մզկիթում, իսկ երրորդը շարժական է՝ նախատեսված, մասնավորապես, հենաշարժողական խնդիրներ ունեցողների, կալանավայրերում գտնվողների համար։

Ընտրություններում կորոշվի, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG