Իրանի խորհրդարանն այսօր փակ նիստ է անցկացրել՝ քննարկելու Իսրայելի կողմից Բեյրութում «Հեզբոլա»-ի առաջնորդի սպանությունը։ Հանդիպման ընթացքում Իրանի օրենսդիրները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները։
«Հեզբոլա»-ն զինված խմբավորում է և քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի շիաների մեծամասնությամբ շրջանների մեծ մասը:
Իրանի խորհրդարանը մտադիր է Իսրայելի ռեժիմին արձագանքելու ուղիների վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ վերջնական որոշում կայացնելու համար, հայտնում է Mehr գործակալությունը։
Հանդիպման ընթացքում օրենսդիրներն առաջարկել են Սիոնիստական ռեժիմին վրեժ լուծելու և պատասխան տալու տարբերակներ, ասել է պատգամավորներից Ահմադ Նադերին։
Իսրայելի վարչապետը մեղադրել է «Հեզբոլա»-ին այն բանի համար, որ վերջինս ուժեղացրել է Իրանի վտանգավոր ազդեցությունն ու քաղաքականությունը:
Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունը միայն նրա զինված թևն է ներառել սև ցուցակում: Կուսակցությունը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։
- Իրանի աջակցությունը վայելող խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված իսրայելական ծանր հարվածների հետևանքով։
- «Հեզբոլա»-ն հայտարարել է, թե Նասրալլայի կորստից հետո էլ Իսրայելի դեմ պայքարը կանգ չի առնի։