Մատչելիության հղումներ

Իրանի հանքում պայթյունի հետևանքով կա առնվազն 28 զոհ, 24 անհետ կորած


Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, վիրավորվել՝ 17-ը, հայտնում է պետական հեռուստատեսությունը։

24 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը հանքի երկու բլոկներում։ Նշվում է, որ պայթյունի պահին այնտեղ եղել է 69 աշխատող։

Նախագահ Մասուդ Պեզեշքիանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG