«Գույքահարկը բարձրացել է, որվոհետև հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ։ Հիմա որ գույքահարկը բարձրացել է, նշանակում է, որ ձեր տան գինն է բարձրացել», - այսօր խորհրդարանում՝ այս հարկի բարձացմանն խնդրին իր նախաձեռնությամբ անդրադառնալով՝ ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ քաղաքացիների տան գներն, այսինքն, շատ ավելի բարձր են, քան նրանք պատկերացնում են: Վարչապետն իր օրինակը բերեց՝ 2005 թվականին ձեռք բերած բնակարանն անցած տարի վաճառել են 3 անգամ ավելի թանկ։
«Վաճառել ենք, որպեսզի նոր բնակարան ձեռք բերենք», - ասաց նա:
Հայաստանի հարկային օրենսգրքում դեռևս 2020 թվականին կատարված փոփոխություններով քաղաքացիները 2025-ից արդեն 75 տոկոսով բարձրացված գույքահարկ են վճարում, իսկ 2026 թվականից էլ կանցնեն ամբողջական վճարման:
Սա դժգոհությունների առիթ է տվել քաղաքացիների շրջանակում: Տնտեսագետներն էլ կարծիք են հայտնել, որ սա նպատակ ունի նաև տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները լցնել: