Մատչելիության հղումներ

2025-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է 988 ՃՏՊ, որի հետևանքով 60 մարդ է զոհվել


ՃՏՊ Հայաստանում, արխիվ
ՃՏՊ Հայաստանում, արխիվ

2024 թվականին Հայաստանում գրանցվել է 4 հազար 314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 333 մարդ մահացել է, 6 հազար116-ը՝ վիրավորվել, Ազգային ժողովում, ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով լսումների ժամանակ, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ, միայն 2025-ի հունվար, փետրվար, մարտ ամիսներին արձանագրվել է 988 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 60 զոհ, 1391 վիրավոր:

«10 տարվա ընթացքում, խաղաղ պայմաններում 3 մլն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3 հազար 600-ից ավելի զոհ, մոտ 70 հազար վիրավոր, որոնցից 2-3 հազարը ձեռք են բերում ցմահ հաշմանդամություն», - ընդգծեց պատգամավորը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2023 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 379 մարդ։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG