Մատչելիության հղումներ

«Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է. հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել». Փաշինյան


«Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել», - նշել է Փաշինյանը։

Բաքուն արդեն չորրորդ օրն է հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանը հերքել է, ավելին՝ հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, սակայն, վարչապետի աշխատակազը երեկ փաստել է, որ մինչ այժմ ոչ մի փաստական տվյալ Բաքուն չի ներկայացրել Երևանին։

Բաքվից մի քանի օր շարունակվող մեղադրանքների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ներքո:

Երևանն ու Բաքուն մարտի 13-ին հայտարարեցին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են:

Հայաստանը հայտարարել է, որ պատրաստակամ է ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ Ադրբեջանը մինչ այդ հայկական կողմից պահանջում է փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG