ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ սերտ կապեր ունեցող ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ՝ փորձելու թուլացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը, այս մասին հայտնում է ամերիկյան The New York Times պարբերականը։
Թերթը վկայակոչում է իրանական աղբյուրները, որոնք հանդիպումը գնահատել են «դրական»։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, գաղտնի վայրում, և այն տևել է ավելի քան մեկ ժամ։
Ո՛չ Թրամփի թիմը, ո՛չ ՄԱԿ-ում Իրանի դիվանագիտական առաքելությունը չեն հաստատել հանդիպման փաստը, հայտնում է AFP։
Հանդիպումը, եթե հաստատվի, կդառնա առաջին ազդանշանն առ այն, որ Թրամփը լրջորեն է տրամադրված Իրանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու հարցում։