Աշխարհահռչակ շեփորահար, կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Նա մոտ երկու ժամ պտտվեց, քարացած Կոմիտաս վարդապետին լսեց:
Լիբանանյան ծագումով ֆրանսիացի Մաալուֆն իր հայաստայան մենահամերգից 24 ժամ առաջ եկել էր սեփական աչքերով տեսնելու այն, ինչի մասին հայ ընկերները շատ են պատմել:
Գրեմմի մրցանակի առաջադրված երաժիշտն ասում է՝ Կոմիտասի ժառանգության մեջ հինն ու նորն է իրեն հետաքրքիր ու հասկանալի: Իսկ հինն ու նորը համադրելը նաև Մաալուֆի շեփորի լեզուն է. նա նվագում է քառորդ տոներով շեփոր, որի ստեղծողն իր հայրը՝ Նասիմ Մաալուֆն է: Շարունակելով հոր գործն ու շեփորահարների նոր սերնդին սովորեցնելով իր նվագը՝ Մաալուֆն ուզում է իր դարի ականատես երաժիշտը լինել:
45-ամյա Մաալուֆը Հայաստանում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, երեկոյան նրա համերգն է Մարզահամերգային համալիրում: