Մատչելիության հղումներ

Մոսկվան արգելեց Ճապոնիայի ԱԳ նախարարի մուտքը երկիր


Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայա, արխիվ
Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայա, արխիվ

Ի պատասխան Ռուսաստանի դեմ Տոկիոյի սահմանած պատժամիջոցների՝ Մոսկվան արգելել է Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի մուտքը երկիր։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ արգելվել է նաև Ուկրաինայում Ճապոնիայի ներկա և նախկին դեսպանների և ճապոնական մի շարք ընկերությունների նախագահների մուտքը Ռուսաստան։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ճապոնիան, այլ երկրների հետ միասին պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ: Ճապոնիայի իշխանությունները նաև արգելել են Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի, պողպատի և ալյումինի, էլեկտրական և օպտիկական սարքավորումների արտահանումը:

Հունվարի 10-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG