Հյուսիսային Կորեան մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։
Վերջին օրերի ընթացքում սա երկրորդ անգամն է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակում:
Արձակվել է առնվազն յոթ հրթիռ, որոնք անցել են 400 կիլոմետր, մինչև ընկել են ծովը, հաղորդում է Հեռուստաալիք NHK-ն՝ հղում անելով Ճապոնիայի Պաշտպանության նախարարությանը։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը։
Միևնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը, ով զբաղեցնում է Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի թույլատրի ռազմական ուժերի հավասարակշռության խախտումը թերակղզում, փոխանցում է պետական Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA)։