Մատչելիության հղումներ

Բուդապեշտը չի արգելափակի Ուկրաինային օգնություն տրամադրելու ՆԱՏՕ-ի որոշումները՝ պայմանով. Օրբան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդես են գալիս ասուլիսով, հունիսի 12, 2024թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդես են գալիս ասուլիսով, հունիսի 12, 2024թ.

Բուդապեշտը չի արգելափակի Ուկրաինային օգնություն տրամադրելու ՆԱՏՕ-ի որոշումները՝ պայմանով, որ Հունգարիան ինքը չմասնակցի դրանց իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բուդապեշտում կայացած բանակցություններից հետո։

Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում Ստոլտենբերգը հաստատել է՝ Հունգարիան չի ֆինանսավորի Ուկրաինային զենքի մատակարարումերը, իր զինվորականներին չի ուղարկի ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու։ Օրբանը հավելել է, որ Հունգարիան չի մասնակցի ՆԱՏՕ-ի որևէ առաքելության Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում, եթե այնտեղ ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկվեն։

Ստոլտենբերգը Բուդապեշտ է այցելել Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որի ընթացքում դաշինքը մտադիր է Ուկրաինային տարեկան 40 միլիարդ եվրո տրամադրման հարցը համաձայնեցնել։

Ուկրաինայի պատերազմի հարցում Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումը կտրուկ տարբերվում է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամների մեծամասնության դիրքորոշումից։

Բուդապեշտը, մասնավորապես, կոչ է անում խաղաղ բանակցություններ սկսել առանց նախապայմանների, ինչն անընդունելի է Կիևի համար։ Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Օրբանի կառավարությունը նաև հրաժարվում է զենք մատակարարել Ուկրաինային և հաճախ քննադատում Ուկրաինայի իշխանություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG