Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հաստատում է կառույցի խոսնակ Լիանան Ազիզյանը։
Նա հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից: Բաղրամյանի հրաժարականի պատճառների մասին որևէ մեկնաբանություն հանձնաժողովից չտվեցին։
Երեկ կառավարությունից հաղորդել էին, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն «էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների» մասին, որի ընթացքում պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, իսկ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը։