Մատչելիության հղումներ

HRW-ը մեղադրել է Ղազախստանին մարդու միջազգային իրավունքները խախտելու մեջ


Human Rights Watch-ը մեղադրել է Ղազախստանի իշխանություններին մարդու միջազգային իրավունքները խախտելու մեջ։ Ըստ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության՝ իշխանությունները «չարաշահել են ծայրահեղականության և ահաբեկչության մասին օրենսդրությունը՝ թիրախավորելով կառավարության քննադատներին և այլոց»:

«Եթե դուք մասնակցում եք Ղազախստանում խաղաղ հակակառավարական ցույցերին, ապա կառավարությունը կարող է ձեզ հետապնդել որպես «ծայրահեղական», - գրված է Human Rights Watch-ի 29-էջանոց զեկույցում։

Իրավապաշտպանները հորդորում են իշխանություններին անհապաղ դադարեցնել ծայրահեղականության և ահաբեկչության մասին օրենքների վնասակար կիրառումը խաղաղ քննադատների և այլոց դեմ, ինչպես նաև հանել նրանց անունները ահաբեկչության ֆինանսավորման ցուցակից։

Ըստ HRW-ի՝ նախկին խորհրդային հանրապետության օրենքները չեն տարբերում բռնի և ոչ բռնի ծայրահեղականությունը, իսկ Քրեական օրենսգրքում ծայրահեղականությանը և ահաբեկչությանը վերաբերող բազմաթիվ հոդվածներ անորոշ ձևակերպում ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG