Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Մոսկվային ու Կիևին կոչ է արել «քաջություն» գտնել ուղիղ բանակցությունների համար


Շաբաթներ շարունակ ընթացող ակտիվ միջազգային դիվանագիտական ջանքերից հետո՝ այսօր Հռոմի պապ Լեո XIV-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել «քաջություն» ցուցաբերել՝ գրեթե չորս տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու նպատակով «անկեղծ, ուղիղ և հարգանքի վրա հիմնված երկխոսություն» սկսելու համար:

«Թող ներգրավված կողմերը միջազգային հանրության աջակցությամբ և նվիրվածությամբ, գտնեն քաջություն՝ անկեղծ, անմիջական և հարգալից երկխոսության մեջ մտնելու համար», - ասել է Հռոմի պապը։

Վերջին շաբաթներին ռուս և ուկրաինացի պաշտոնյաները առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել ամերիկացի բանակցողների հետ՝ 2022 թվականից սկիզբ առած հակամարտությունը դադարեցնելու առաջարկների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG