Մատչելիության հղումներ

Հռոմի պապ. Վատիկանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան - Ուկրաինա բանակցությունները


Հռոմի պապ Լեո 14-րդ, արխիվ
Հռոմի պապ Լեո 14-րդ, արխիվ

Հռոմի պապ Լեո 14-րդը այսօր, ընդունելով Վլադիմիր Զելենսկուն, վերահաստատել է, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան - Ուկրաինա խաղաղության բանակցությունները։

Երկամսյա պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ հանդիպելով Ուկրաինայի առաջնորդին՝ Պապը քննարկել է «արդար և երկարատև խաղաղության անհապաղ անհրաժեշտությունը», - ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

Նախագահ Զելենսկին Իտալիայում է՝ մասնակցելու առաջիկա օրերին այստեղ կայանալիք համաժողովին, որը նվիրված է Ուկրաինայի վերականգնմանը և երկարաժամկետ վերակառուցմանը Ռուսաստանի՝ ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմից հետո։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG