Մատչելիության հղումներ

Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարում է մարզական կարիերան ավարտելու մասին


Խուրշուդյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, 2012թ․
Խուրշուդյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, 2012թ․

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարում է մարզական կարիերան ավարտելու մասին:

Ֆեյսբուքի իր էջում Խուրշուդյանը փոքրիկ տեսանյութ է հրապարակել ու գրել․ - «Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ավարտեցի իմ սպորտային կարիերան։ Շնորհակալ եմ իմ հայ ազգին, իմ կողքին լինելու, ոգևորելու համար։ 25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ, այդքան էլ հեշտ չէ, քանի որ ինձանով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում։ 25 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ, վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամներն ու իմ հայ ազգը»։

Օրեր առաջ հենց այս կապակցությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էր հյուրընկալել 37-ամյա մարզուհուն, շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG