Մատչելիության հղումներ

Հրդեհ Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում


Ադրբեջան - «Սադարակ» առևտրի կենտրոնը Բաքվի Ղարադաղ շրջանում, արխիվ
Ադրբեջան - «Սադարակ» առևտրի կենտրոնը Բաքվի Ղարադաղ շրջանում, արխիվ

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաքի Ղարադաղ շրջանում գտնվող «Սադարակ» առևտրի կենտրոնում:

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ծառայության ուժեր և միջոցներ, փրկարարներ: Ոստիկանության ծառայողները շրջափակել են տարածքը և անվտանգության միջոցներ են ձեռնարկում:

APA գործակալության փոխանցմամբ՝ թեև քամին դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները, հրշեջներն ակտիվորեն պայքարում են կրակի դեմ, ինչպես նաև դեպի հարևան կառույցներ դրա տարածումը կանխելու աշխատանքներ են իրականացնում:

Հնարավոր տուժածների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG